ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Իրանը մտադիր է Անտարկտիդայի տարածքում սեփական գիտահետազոտական կայանը կառուցել։
«Ապագայի մեր ծրագիրը Անտարկտիդայում Իրանի դրոշը բարձրացնելն է։ Իսլամական Հանրապետությունն ունի իր սեփական անշարժ գույքն այդ մայրցամաքում, և մենք պատրաստվում ենք այնտեղ սեփական կայանը ստեղծել։ Հարավային բևեռում մեր գործունեությունը գիտահետազոտական բնույթ է կրելու»,– իրանական IRNA գործակալության հաղորդմամբ` հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Շահրամ Իրանին։
Թեհրանը հավակնում է Անտարկտիդայում մոտավորապես 252 քառակուսի կիլոմետր տարածք ունենալ, որը գտնվում է 59,5° և 63,14° արևելյան երկայնության միջև: Այդ հատվածների նկատմամբ հավակնություններ ունի նաև Ավստրալիան, քանի որ իրանական Անտարկտիկայի տարածքը հատվում է Ավստրալիայի ազդեցության գոտու հետ: