ՀՀ վարչապետի աշխատակազմը լրացուցիչ 10 ավտոմեքենա կստանա

Նիկոլ Փաշինյան
ՀՀ կառավարությունը փոփոխություններ կատարեց պետական պաշտոնյաներին սպասարկող ծառայողական ավտոմեքենաների կարգում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի կողմից իրականացվող գործառույթների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով նրա աշխատակազմին կամրացվի տարբերանշանով սպասարկման ևս 10 ավտոմեքենա։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
«Պաշտոնյային կամ գերատեսչությանը ծառայողական պարտականությունները կատարելու համար պաշտոնյայի ցանկությամբ կարող է տրամադրվել ոչ թե ավտոմեքենան, այլ տրանսպորտային ծախսերի փոխհատուցում՝ առավելագույնը մեկ ավտոմեքենայի պահպանման համար ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծախսի չափով»,– նշված է որոշման հիմնավորման մեջ։
ՀՀ կառավարությունն այս որոշումն ընդունեց` փոփոխություններ կատարելով պետական պաշտոնյաներին սպասարկող ծառայողական ավտոմեքենաների գործող կարգում։
Պաշտոնը թողնելուց հետո Փաշինյանի գրասենյակի աշխատողները մինչև կես մլն աշխատավարձ կստանան