Հաջորդ տարի Հայաստանում նոր ջրամբարներ կկառուցվեն, մեկը կվերանորոգվի. նախարար

Վահե Հովհաննիսյան
Արփա–Սևան ջրային համակարգի տեխնիկական վիճակի բարելավման համար ՀՀ կառավարությունը 2024 թ. կհատկացնի մեկ մլրդ դրամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. 2024 թ. ջրային ոլորտում կշարունակվի փոքր և միջին ջրամբարների կառուցումը։ ՀՀ կառավարության նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով 2024թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը։
«6 ջրամբարի համար ձեռք կբերվեն նախագծահաշվարկային փաստաթղթեր, 9–ի մասով կիրականացվեն տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ, կսկսվեն 3 ջրամբարների կառուցման աշխատանքները, կմեկնարկի մեկ ջրամբարի վերականգնման և վերազինման աշխատանքները` շուրջ 2.3 մլրդ դրամով»,– նշեց նախարարը։
Նա տեղեկացրեց, որ կմեկնարկեն 30 ջրավազանների վերականգման աշխատանքները, որոնց ընդհանուր գումարը կկազմի 2.7 մլրդ դրամ։
ՀՀ կառավարությունը ցանկանում է 2024 թվականին 2 տրիլիոն 566 մլրդ դրամի եկամուտ ունենալ
Արփա–Սևան ջրային համակարգի տեխնիկական վիճակի բարելավման ուղղությամբ ՀՀ կառավարությունը նախատեսում է իրականացնել թունելի 234 գծամետր հատվածի երեսակների վերակառուցում` մեկ մլրդ դրամով։
ՊՆ–ին 2024 թ. կհատկացվի 555 մլրդ դրամ, ՏԿԵՆ–ին` 311,6 մլրդ դրամ