Երևանում 18–ամյա քաղաքացին նետվել է Կիևյան կամրջից և հայտնվել «Հավանա» ռեստորանի տարածքում

Ինքնասպանության փորձ կատարած քաղաքացին հոսպիտալացվել է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Կիևյան կամրջից 18–ամյա քաղաքացի է նետվել` հայտնվելով «Հավանա» ռեստորանային համալիրի տարածքում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Սեպտեմբերի 28-ին, ժամը 10:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից»,–նշվաւմ է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Երևանում կանխվել է դեռահասի ինքնասպանության փորձը
Փրկարարները Ս. Ա. -ին (ծնված 2005 թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Նա հոսպիտալացվել է: