Արմեն Գրիգորյանը Գերմանիայում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների հիմնախնդրին

Արմեն Գրիգորյան. Արխիվային լուսանկար
Գերմանիայի օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներին ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է ԼՂ–ում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում հանդիպել է օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ և քննարկել տարածաշրջանային անվտանգային իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցները, մասնավորապես, անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակին և բռնի տեղահանվածների հիմնախնդրին»,– նշված է հաղորդագրության մեջ:
Կողմերն անդրադարձել են նաև հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգին:
Աշխատանքային այցի ընթացքում ԱԽ քարտուղարը հանդիպել է փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ:
Նշենք, որ սեպտեմբերի 27–28–ը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով գտնվում է Գերմանիայի Դաշնության մայրաքաղաք Բեռլինում: