Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Արցախից բռնի տեղահանված 78 հազար 354 մարդ արդեն Հայաստանում է

Արցախի Հանրապետությունը 2024–ի հունվարի մեկից կդադարի գոյություն ունենալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Վերջին տվյալներով` Արցախից բռնի տեղահանված 78 354 մարդ է ժամանել Հայաստան։ Այս մասին «ֆեյսբուքում» գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Ժամը 22:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն»,–հայտնել է նա։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, ապա սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։