Տավուշի մարզի Այգեձոր գյուղում 60 հատ հրանոթային արկ է հայտնաբերվել

Տարածքը, որտեղ հայտնաբերվել է զինամթերքը, 1990-ականներին եղել է հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակվա պահեստ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Տավուշի մարզի Այգեձոր բնակավայրում ոստիկանները մոտ 60 հատ հրանոթային արկ են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Զինամթերքը եղել է Այգեձորի նախկին կինոթատրոնի շենքին կից առանձին սենյակներից մեկում։
«Տավուշի մարզի 50-ամյա բնակիչը փաստերի ճնշման տակ ոստիկաններին է ներկայացրել մոտ 60 հատ հրանոթային արկ»,– գրում է կայքը։
Նշվում է, որ տարածքը, որտեղ հայտնաբերվել են արկերը, 1990-ական թվականներին եղել է հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակավորպահեստ և այդ ամենը այնտեղ են բերել հայոց բանակի մարտիկները, որոնք 1992 թվականի դեկտեմբերի 29-ին Չինարի գյուղի մատույցներում զոհվել են հայ-ադրբեջանական մարտերի ժամանակ։
Արցախի ՊԲ–ն հանձնում է զենք-զինամթերքը
Ներկայում Տավուշի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժին։
Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ: