ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար իրավիճակն, ինչպես նաեւ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց շուրջ ստեղծված դրությունը։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ֆրանսիա երկկողմ օրակարգի հարցերին:
Նշենք, որ վերջին տվյալների համաձայն` Արցախից բռնի տեղահանվել և Հայաստան է տեղափոխվել 53 629 անձ։ Հայաստանի 60-ից ավել համայնքներում կառավարության կողմից ստեղծվել են տարածքային հումանիտար կենտրոններ։