ԼՂ զինված կազմավորումները հանձնել են շուրջ 667 հազար միավոր զինամթերք. ՌԴ ՊՆ

Արխիվային լուսանկար
Նշվում է, որ ռուս խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում գտնվում է 522 խաղաղ բնակիչ, նրանց թվում՝ 293 երեխա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո այսօր ԼՂ զինված կազմավորումների կողմից հանձնվել է 9 միավոր զրահատեխնիկա, 13 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, 5 միավոր ՀՕՊ միջոցներ, 40 միավոր դաշտային հրետանային հրանոթներ, ականանետեր, ավելի քան 4,3 հազար միավոր հրաձգային զենք, հակատանկային միջոցներ, շուրջ 667 հազար միավոր զինամթերք: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Ռուս խաղաղապահներն ապահովել են Աղդամով Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության համար մարդասիրական բեռների առաքումը։ Ընդհանուր առմամբ առաքվել է ավելի քան 44 տոննա պարենամթերք և դեղորայք»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ ռուս խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում գտնվում է 522 խաղաղ բնակիչ, նրանց թվում՝ 293 երեխա։ Կազմակերպվել է նրանց տեղավորումը, սնունդը և բժշկական օգնության տրամադրումը:
Հիշեցնենք, որ ռուս խաղաղապահ զորակազմի ուղղաթիռներով իրականացվել է 142 ԼՂ բնակչի տեղափոխում, որոնք տուժել էին վառելիքի պայթյունի հետևանքով: