ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Կանադան պատրաստ է օգնություն ցուցաբերել։ X-ի միկրոբլոգում այդ մասին գրել է Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլին` նշելով, որ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:
«Իմ հայ գործընկերոջ հետ քննարկել ենք Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծանր իրավիճակը։ Պետք է հարգել ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»,– գրել է նա:
Կանադայի արտգործնախարարը նշել է, որ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, և մարդասիրական հասանելիություն պետք է տրամադրվի։