ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Կալիֆոռնիայի հայերը բողոքի ակցիա են անցկացնում Լոս Անջելեսի Ռոնալդ Ռեյգան գրադարանի դիմաց, որտեղ ժամեր անց պետք է տեղի ունենա Հանրապետական կուսակցության թեկնածուների բանավեճը: Այն կազմակերպել է հայերի երիտասարդական ֆեդերացիան, որը ակցիայի տեսանյութը հրապարակել է սոցցանցերում։
Ակցիայի մասնակիցները ամերիկյան իշխանություններից պահանջում են հանցակից չդառնալ Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ կատարված հանցագործություններին:
«Ալիևն ու Էրդողանն ահաբեկիչներ են։ Իր լռությամբ Ջո Բայդենը մեղսակից է դառնում Լեռնային Ղարաբաղում շարունակվող հայերի ցեղասպանությանը: Հանրապետականնե՛ր, ժամանակն է բարձրաձայնել: Դադարեցրե՛ք ցեղասպանությունը»,- ասում են բողոքի ակցիայի մասնակիցները։
Ակտիվիստները մի քանի ժամ են անցկացրել գրադարանի շենքի մոտ։ Նրանք մտադիր են այնտեղ մնալ մինչև բանավեճի սկսվելը և իրենց դիրքորոշումը հայտնել թեկնածուներից յուրաքանչյուրին։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքովխախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքովառնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանականԵվլախում կայացավԱրցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջինհանդիպումը, 2–րդը`սեպտեմբերի 25–ին Իվանյանում։
Նշենք, որ սեպտեմբերի 26–ի ժամը 20:00–ի դրությամբ Արցախից 28 հազար 120 մարդ է տարհանվել Հայաստան։