ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկի Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանությունը և նրա վերադարձն ապահովելու համար: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Այս առումով ակնկալում ենք նաև Ռուսաստանի Դաշնության և այլ միջազգային գործընկերների աջակցությունը»,– նշեց խոսնակը:
Նա ավելացրեց, որ ԱԳՆ–ն բազմիցս շեշտել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղից Հայաստան անձանց տեղաշարժի անարգել ապահովման հրամայականը։
Հիշեցնենք` Ռուբեն Վարդանյանի կինը` Վերոնիկա Զոնաբենդն այսօր հայտարարություն տարածեց` նշելով, որ առավոտյան ամուսինը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է Արցախը լքել ադրբեջանական օկուպացիայից փախած հազարավոր այլ հայերի հետ։ Ադրբեջանի ԱԱԾ–ն հաստատեց Վարդանյանին ձերբակալելու լուրը` հայտնելով, որ նա տեղափոխվել է Բաքու։ ավելի ուշ Ադրբեջանի ԱԱԾ–ն հաստատեց Վարդանյանին ձերբակալելու լուրը` հայտնելով, որ նա տեղափոխվել է Բաքու։