Արցախից ցամաքային և օդային ճանապարհով ՀՀ բուժկենտրոններ է տեղափոխվել 237 մարդ. ԱՆ

Ուղղաթիռները Ստեփանակերտից Երևան են տեղափոխում տուժածներին
Տուժածները գտնվում են բժիշկների հսկողության տակ և ստանում անհրաժեշտ բժշկական օգնություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած անձանցից մինչ օրս Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 237 մարդ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Մինչ օրս` 11:00-ի դրությամբ, ցամաքային և օդային ճանապարհով հանրապետության բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 237 մարդ, որից 142-ը` ուղղաթիռով, 95-ը` շտապօգնության մեքենաներով»,–հայտնում են նախարարությունից:
Տուժածները գտնվում են բժիշկների հսկողության տակ և ստանում անհրաժեշտ բժշկական օգնություն:
Տեղափոխման գործընթացը դեռևս շարունակվում է:
Հիշեցնենք, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքովխախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքովառնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանականԵվլախում կայացավԱրցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջինհանդիպումը, 2–րդը`սեպտեմբերի 25–ին Իվանյանում։
Նշենք, որ սեպտեմբերի 26–ի ժամը 20:00–ի դրությամբ Արցախից 28 հազար 120 մարդ է տարհանվել Հայաստան։