ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Գիշերը Նեապոլի մերձակայքում գտնվող Ֆլեգրյան դաշտերի հրաբխային շրջանում 4.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտը։
Սեյսմոլոգների տվյալներով` երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 3 կմ խորության վրա։ Երկրի մակերևույթի տատանումները զգացել են Նեապոլի և հարևան բնակավայրերի բնակիչները։ Երեկ երեկոյան այդ գոտում 2 և 2,2 մագնիտուդ ուժգնության ստորգետնյա ցնցումներ էին գրանցվել։
RaiNews24 լրատվական հեռուստաալիքի տվյալներով` երկրաշարժի պահին տվյալ շրջանի բնակիչների մոտ խուճապ է սկսվել, մարդիկ վախից դուրս են վազել տներից։
Երկրաշարժից տուժածների մասին տեղեկություն այս պահին չկա։