Թուրքական արժույթը ռեկորդային ցածր գին է գրանցել` մեկ դոլարի դիմաց 27,5 լիրա

Թուրքիայի Կենտրոնական բանկն ավելի վաղ հայտարարել էր, որ կշարունակի աստիճանաբար խստացնել դրամավարկային քաղաքականությունը, մինչև բարձր գնաճի կանխատեսումը փոխվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Թուրքական լիրայի արժեքը դոլարի նկատմամբ այսօր թարմացրել է պատմական մինիմումը` հասնելով մեկ դոլարի դիմաց 27,5 լիրայի մակարդակի։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, վկայում են աճուրդների տվյալները։
Մոսկվայի ժամանակով ժամը 09.06-ի դրությամբ (Երևանի ժամանակով ժամը 10:06-ի) թուրքական լիրայի նկատմամբ դոլարի փոխարժեքն աճում է 0,14 տոկոսով` հասնելով մեկ դոլարի դիմաց 27,2176 լիրայի։ Րոպեներ առաջ ցուցանիշը կարճ ժամանակով հասել էր 27.5155 լիրայի առավելագույն մակարդակին։
Հունիսին Թուրքիայի Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ կշարունակի աստիճանաբար խստացնել դրամավարկային քաղաքականությունը, մինչև բարձր գնաճի կանխատեսումը փոխվի։
Օգոստոսի 24-ին կարգավորիչը հաշվարկային տոկոսադրույքը նախկին 17,5%-ից բարձրացրել էր միանգամից մինչև 25%: Այն ժամանակ կարգավորիչի որոշման ֆոնին Թուրքիայի ազգային արժույթը փոքր-ինչ ամրապնդվել էր` մեկ դոլարի դիմաց 26,6 լիրա։
Սեպտեմբերին երկրի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը նշել էր, որ ընթացիկ տարվա արդյունքներով Թուրքիայում գնաճը կարող է հասնել 65 տոկոսի%․