Կոմիտասի ծննդյան 154–ամյակի կապակցությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ

Կոմիտասի ծննդյան 154–ամյակի կապակցությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ
Վարդապետի 154-ամյակի առթիվ հնչեցվել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի զանգը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Կոմիտասի ծննդյան 154-ամյակի առիթով Երևանում հոգեհանգստյան կարգ է կատարվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
Կոմիտասի ծննդյան օրը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը անվանի մտավորականների, արվեստագետների հետ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ խոնարհել վարդապետի շիրիմին:
Հարգանքի տուրք Կոմիտասին
«Արարողության ավարտին Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ, կատարել է Կոմիտասի «Ել, ել» ստեղծագործությունը»,– նշված է հաղորդագրության մեջ:
«Հոյ, Նազան» ու «Դլե յաման». ճապոնացիները Կոմիտաս են երգում. տեսանյութեր
ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Կոմիտաս վարդապետը հայ ազգի գենետիկ կոդի մարմնացումն է, հայության հավաքական ուժի, ապրելու և արարելու խորհուրդն ու անկոտրում կամքի առհավատչյան:
Վարդապետի 154-ամյակի առթիվ հնչեցվել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի զանգը:
«Նա մեծություն է, ինչպես Մոցարտը»․ երգչուհի Վերոնիկա Ջիոևան՝ Կոմիտասի ու իր կյանքի մասին