Ֆրանսիան պատրաստ է շտապ միջոցներ ուղարկել Արցախում պայթյունից տուժածներին. արտգործնախարար

Կատրին Կոլոննա
Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Բոլոր մտքերս վառելիքի պահեստի պայթյունից տուժածների հետ են, X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։
«Ֆրանսիան պատրաստ է շտապ միջոցներ ուղարկել։ Ադրբեջանը պետք է թույլատրի մարդասիրական օգնության անհապաղ հասանելիությունը»,- գրել է նա։
Հիշեցնենք` Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Սոցիալական ցանցերում տեսանյութեր էին հայտնվել, որտեղ երևում էր հզոր պայթյունը։ Նշվում էր, որ 100 տոննա տարողությամբ ցիստեռն է պայթել։