Երևանում ոստիկանություն է բերվել ակցիայի 74 մասնակից

Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Ժամը 15-ի դրությամբ Երևանում ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար ոստիկանություն է բերվել ակցիայի 74 մասնակից։
Հիշեցնենք՝ Երևանում վաղ առավոտից սկսվել են անհնազանդության ակցիաները։ Կարճ ժամանակով փակվել էր Արշակունյաց պողոտայի՝ կրկեսի շենքի մոտակա հատվածը, Կորյունի փողոցի՝ Աբովյանի փողոցի մոտակա հատվածը, Աբովյան փողոցի՝ «Սաս» սուպերմարկետի մոտակա մասը, Կասյան-Գյուլբենկյան հատվածը։ Կարմիրբերետավորներն արդեն սկսել են բերման ենթարկել քաղաքացիներին։
ՀՀ առաջին վարչապետ, Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը սեպտեմբերի 24-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ երեք օր շարունակ վաղ առավոտից մինչև երեկո Հայաստանը պարալիզացվելու է։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։