ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ռազմական գերատեսչության կոլեգիայի նիստում հայտարարել է, որ ռազմական հատուկ գործողության նպատակները պետք է ամբողջությամբ իրականացվեն մինչև 2025 թվականը:
Նախարարն ընդգծել է, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները շարունակում են զինել Կիևին՝ ստիպելով Ուկրաինայի զինված ուժերին մարտական գործողություններ վարել ու անմիտ գրոհների ուղարկել չպատրաստված զինվորներին։
Շոյգուն ընդգծել է, որ Կիևի և նրա հովանավորների գործողությունները, ըստ էության, Ուկրաինային դատապարտում են ինքնաոչնչացման:
Նա նշել է, էր Ռուսաստանը շարունակում է մեծացնել իր զինված ուժերի հզորությունը՝ բարելավելով անձնակազմի պատրաստվածությունը և ամենաժամանակակից զինատեսակներով զինելով բանակը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։