Եղանակային վատ պայմաններն անհնար են դարձնում պայթյունից տուժածների տեղափոխումը. ՀՀ ԱՆ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի մասնագետները` այրվածքաբաններն ու ռեանիմատոլոգները, մշտական կապի մեջ են Ստեփանակերտի գործըներների հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները` Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում պայթյունից տուժածների տեղափոխումն օդային և ցամաքային ճանապարհով ապահովելու համար, սակայն գիշերային և եղանակային վատ պայմաննները անհնար են դարձնում այս պահին տեղափոխումը: Այս մասին «Արմենպրեսին» հայտնել են ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հայտնել ենք, որ Արցախի ՄԻՊ Գեղամ Սահակյանն ահազանգել էր` Ստեփանակերտի մոտ վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների կյանքը փրկելու համար շտապ պետք է սանիտարական ավիացիա, քանի որ Արցախի բժշկական հնարավորությունները բավարար չեն մարդկանց կյանքը փրկելու համար։
ՀՀ ԱՆ–ից արձագանքել են, որ Հայաստանի մասնագետները` այրվածքաբաններն ու ռեանիմատոլոգները մշտական կապի մեջ են Ստեփանակերտի գործըներների հետ:
«Նրանք խորհրդատվական աջակցություն են ցուցաբերում պայթյունից տուժածների բուժօգնության կազմակերպման հարցում»,– հայտնել են նախարարությունից։
Նշվում է նաև, որ այս պահին ակտիվ աշխատանքներ են տարվում ուղղաթիռի միջոցով տուժածներնՀայաստան տեղափոխելու ուղղությամբ։
Հիշեցնենք` Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Սոցիալական ցանցերում տեսանյութեր էին հայտնվել, որտեղ երևում էր հզոր պայթյունը։ Նշվում էր, որ 100 տոննա տարողությամբ ցիստեռն է պայթել։