ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Լրագրող Դավիթ Սարգսյանը և ԲՊՀ-ի ուսումնագիտական աշխատանքների հարցերով նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը ազատ են արձակվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նրանք ազատ են արձակվում ձերբակալումից՝ դրա անհրաժեշտությունը վերանալու հիմքով»,– գրել է նա։
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Վերոհիշյալ անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (խուլիգանություն) հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ԵՊՀ-ում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել էին Երևան քաղաքի 38-ամյա բնակիչ Ցոլակ Ակոպյանը և 32-ամյա բնակիչ Դավիթ Սարգսյանը։