ՀՀ–ում դեսպանության բացումը շատ կարևոր է երկկողմ հարաբերությունների համար. Բելգիայի դեսպան

Էրիկ դե Մույնքը և Վահագն Խաչատուրյանը
Էրիկ դե Մույնքն ընդգծել է, որ հնարավորության սահմաններում ջանքեր կներդնի հայ-բելգիական բազմաշերտ փոխգործակցության զարգացման համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը վերահաստատել է, որ Բելգիան ուզում է դեսպանություն բացել Հայաստանում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Դեսպանն այսօր իր հավատարմագրերն է հանձնել Խաչատուրյանին։
Դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Վահագն Խաչատուրյանին

«Հայաստանում դեսպանության բացումը շատ կարևոր է մեր երկկողմ հարաբերությունների համար: Ես հանդիպել եմ Բելգիայի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ, բոլորը ողջունում են և շատ ուրախ են դեսպանության բացման առիթով: Դեսպանության բացումը, իհարկե, նշան է այն կարևորության, որը Բելգիան տալիս է Հայաստանի հետ փոխհարաբերություններին»,- ասել է նա։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բելգիական համագործակցության հետագա խորացման օրակարգային հարցեր:
Էրիկ դե Մույնքն ընդգծել է, որ հնարավորության սահմաններում իր ջանքերը կներդնի հայ-բելգիական բազմաշերտ փոխգործակցության զարգացման համար:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին հումանիտար աջակցություն տրամադրելու խնդիրներին:
ՀՀ նախագահը Կանադայի դեսպանի հետ քննարկել է դեսպանատան բացման հարցը