ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելից կմեկնի Բեռլին։ Տեղեկությունը հայտնում է ԱԽ գրասենյակը։
«Սեպտեմբերի 27-28-ը Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կգտնվի Գերմանիայի Դաշնության մայրաքաղաք Բեռլինում»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել, որտեղ այսօր հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի խորհրդականների ու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ՝ նախապատրաստելու հոկտեմբերի 5-ին Գրանադայում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հնարավոր հանդիպումը: