Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Արցախում պայթյունի հետևանքով տուժած 7 քաղաքացի արդեն երևանյան ԲԿ–ում է. մանրամասներ

Նախարարությունից մանրամասներ են հաղորդել տուժածների առողջական վիճակի վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Արցախում պայթյունի հետևանքով տուժած 7 քաղաքացի արդեն ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում» է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Արցախում պայթյունի հետևանքով տուժածները ԱՆ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում
Նշվում է, որ այս պահին նրանք անցնում են հետազոտություններն ու ստանում անհրաժեշտ բուժում:
Արցախում պայթյունի հետևանքով տուժածները ԱՆ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում
«Բժիշկները 4-ի առողջական վիճակը գնահատում են ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 3-ը այրվածքային բաժանմունքում են, առողջական վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն»,–ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Սոցիալական ցանցերում տեսանյութեր էին հայտնվել, որտեղ երևում էր հզոր պայթյունը։ Նշվում էր, որ 100 տոննա տարողությամբ ցիստեռն է պայթել։
Երեկ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ահազանգել էր, որ տուժածների կյանքը փրկելու համար շտապ պետք է սանիտարական ավիացիա, քանի որ Արցախի բժշկական հնարավորությունները բավարար չեն մարդկանց կյանքը փրկելու համար։
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ գիշերային և եղանակային վատ պայմաննները անհնար են դարձնում Արցախից վիրավորների տեղափոխումը, իսկ այսօր հայտնի դարձավ, որ պայթյունից տուժած քաղաքացիներին տեղափոխող առաջին ուղղաթիռը իջել է Սիսիանում::