ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետևանքով կան զոհեր, հայտնում է Արցախի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Տեղեկացվում է, որ այրվածքներ ստացած բազմաթիվ տուժածներ տեղափոխվել են բուժհաստատություններ։
Այս պահին տեղում աշխատում են փրկարարական և բժշկական օպերատիվ խմբերը։
Գերատեսչությունից տեղեկացնում են, որ դեպքի մանրամասների վերաբերյալ տեղեկություններ կհրապարակեն ավելի ուշ։
Ավելի վաղ սոցիալական ցանցերում տեսանյութեր էին հայտնվել, որտեղ երևում էր հզոր պայթյունը։ Նշվումէ ր, որ 100 տոննա տարողությամբ ցիստեռն է պայթել։
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։Sputnik Արմենիային հայտնել էր, որ պայթյունը տեղի է ունեցել բենզինի պահեստում։