ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Ստեփանակերտում պայթյուն է եղել բենզինի պահեստում, կան տուժածներ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Չեմ կարող ասել, թե որքան վիրավոր ու զոհ կա, բայց միանշանակ կան»,– ասաց նա։
Թե ինչից է տեղի ունեցել պայթյունը, Հակոբյանը դժվարացավ պատասխանել։
Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցից էլ հայտնում են, որ բազմաթիվ տուժածներ կան, որոնք իրենց մոտ են տեղափոխվել այրվածքներով։ Նրանց բուժօգնություն ցուցաբերելու համար ներկայում բավարար քանակի դեղամիջոցներ չկան։