ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Ռուսական խաղաղապահ զորակազմի բժիշկներն օգնություն են ցուցաբերել Ստեփանակերտում բենզինի պահեստի պայթյունից տուժածներին։ Այս մասին հայտնում է ԼՂ–ում ՌԴ խաղաղապահ զորակազմի Telegram ալիքը։
Նշվում է, որ առավել ծանր վիրավորներին նրանք տեղափոխել են ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայր։
Ռուսական խաղաղապահ զորակազմի բժիշկներն օգնություն են ցուցաբերում Ստեփանակերտում բենզինի պահեստի պայթյունից տուժածներին
© Photo : Peacekeeper
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Սոցիալական ցանցերում տեսանյութեր էին հայտնվել, որտեղ երևում էր հզոր պայթյունը։ Նշվում էր, որ 100 տոննա տարողությամբ ցիստեռն է պայթել։