Երևանում ոստիկանները շարունակում են բերման ենթարկել քաղաքացիներին

Երևանում ոստիկանները շարունակում են բերման ենթարկել քաղաքացիներին
Իրավապահները բիրտ ուժ են կիրառում ոչ միայն փողոցը փակած ու որոշ ժամանակ անց բացած քաղաքացիների, այլև մայթերով և այգում քայլող անձանց նկատմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Կենտրոն վարչական շրջանում ոստիկանները շարունակում են քաղաքացիներին բերման ենթարկել մայթերից և այգիներից։
Նշենք, որ տասնյակ քաղաքացիներ փակել էին Տերյան–Մոսկովյան խաչմերուկը, սակայն որոշ ժամանակ անց բացեցին, և հենց այդ ընթացքում կարմիրբերետավորները սկսեցին մարդկանց նկատմամբ բիրտ ուժ կիրառել։
Երևանում ոստիկանները շարունակում են բերման ենթարկել քաղաքացիներին
Մայթերին, «Պապլավոկ»-ի այգում, Թումանյան փողոցում գտնվող տասնյակ քաղաքացիներին բերման ենթարկելուն զուգահեռ՝ ոստիկանական բաժանմունքներ տարվեցին նաև փողոցը փակած անձինք։
ՀՀ առաջին վարչապետ, Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը երեկ Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ երեք օր շարունակ Հայաստանը պարալիզացվելու է։ Քաղաքացիները վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են իրականացնում Երևանում` փակելով փողոցները։ Կարմիրբերետավորները քաղաքացիներին բերման են ենթարկում` բիրտ ուժ կիրառելով նրանց նկատմամբ։ Բերման ենթարկվածների թվում է նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։
1 / 3

Երևանում ոստիկանները շարունակում են բերման ենթարկել քաղաքացիներին

2 / 3

Երևանում ոստիկանները շարունակում են բերման ենթարկել քաղաքացիներին

3 / 3

Երևանում ոստիկանները շարունակում են բերման ենթարկել քաղաքացիներին

Համաժողովրդական շարժումը համակարգելու համար ազգային կոմիտե է ձևավորել, որում ընդգրկված են Հայկ Մամիջանյանը (Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար), Ավետիք Չալաբյանը («ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր), Անդրանիկ Թևանյանը («Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար), Իշխան Սաղաթելյանը («Հայաստան» խմբակցության պատգամավոր)։