ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, Ռուսաստանի Դաշնության ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցևն այսօր ժամանել է Երևան։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ներքին գործերի նախարարությունը։
«Վլադիմիր Կոլոկոլցևը Երևանում է` մասնակցելու Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների միավորված կոլեգիայի նիստին»,– հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը:
Նա նաև նշել է, որ նախատեսված են մի շարք այլ միջոցառումներ։
Վլադիմիր Կոլոկոլցևին դիմավորել է Վահե Ղազարյանը
© Photo : МВД Медиа
Հիշեցնենք, որ Կոլոկոլցևը Հայաստանի ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հետ վերջին անգամ հանդիպել էր 2023 թ. ապրիլի 3–ին Մոսկվայում և հայտարարել, որ ռուս–հայկական հարաբերություններում տարաձայնություններ մտցնելու ոչ բարեկամական երկրների բոլոր փորձերը կմնան անարդյունք։