ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ USAID-ի տնօրենը, գալիս են Հայաստան

USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերը
Սամանթա Փաուերը USAID-ի առաջին ղեկավարն է, որը կժամանի Հայաստան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի– Sputnik. Այսօր Հայաստան կժամանեն ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը և USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերը։ Տեղեկությունը հայտնում է Reuters–ը։
«Փաուերը կհանդիպի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ և «կհաստատի ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի մարդասիրական կարիքները լուծելու հանձնառությանը», -հայտնում է լրատվամիջոցը` հղում անելով իր աղբյուրին։
Նշենք, որ Սամանթա Փաուերը USAID-ի առաջին ղեկավարն է, որը կժամանի Հայաստան։