ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր մեկնել է Նախիջևան, որտեղ բանակցելու է ադրբեջանցի գործընկերոջ` Իլհամ Ալիևի հետ:
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Էրդողանը մասնակցելու է Իգդիր-Նախիջևան գազատարի հիմնարկեքի արարողությանը, ինչպես նաև արդիականացված ռազմական համալիրի բացմանը։
Թուրքիայի նախագահի այցի ընթացքում քննարկվելու են Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային հրատապ հարցեր: