Աղբյուրը խոսել է ՌԴ-ի, ՀՀ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպման մասին

Նախագահական նստավայրն Անկարայում
Աղբյուրը նշել է, որ Ռուսաստանի, Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարներիհանդիպման ժամկետը դեռ չեն քննարկել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Անկարան Մոսկվայի հետ դեռ չի քննարկել Ռուսաստանի, Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման առաջարկը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Անկարայում դիվանագիտական աղբյուրին։
«Ոչ, դեռ քննարկումներ չեն եղել։ Բայց նման ծրագրեր կան», - հայտնել է գործակալության զրուցակիցը՝ չճշտելով ժամկետները։
Նրա խոսքով՝ հանդիպման ամսաթվի և վայրի վերաբերյալ որոշում կայացնելու համար անհրաժեշտ է բոլոր կողմերի կոնսենսուսը առաջարկված նախաձեռնության վերաբերյալ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 16-ին հայտարարել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինին, Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին առաջարկել է քառակողմ հանդիպում անցկացնել: