Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Կարևոր է ՄԱԿ-ի անխափան հումանիտար հասանելիություն ունենալը ԼՂ․ Միրզոյանը՝ Գուտերեշին

ՄԱԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտման և զանգվածային ոճրագործության կանխման հրամայականը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի և իր համապատասխան գործակալությունների՝ Լեռնային Ղարաբաղ անխափան հումանիտար հասանելիություն ունենալը կարևոր է։ Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը,–հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«ՀՀ արտաքին գործերի նախարարության ղեկավարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտման և զանգվածային ոճրագործության կանխման հրամայականը»,- նշված է հաղորդագրության մեջ:
ՀանդիպմաննԱրարատ Միրզոյանը նաև անդրադարձել է սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիան, որին նախորդել էր Լաչինի միջանցքի 9-ամսյա արգելափակումն ու ԼՂ շրջափակումը։
Միրզոյանը և Գուտերեշը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող այլ հարցեր ևս։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։