ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներ Լեռնային Ղարաբաղում չկան. ՀՀ ՊՆ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաբաժանումներն արդեն հանձնել են զինամթերքը ՌԴ խաղաղապահներին։ Իսկ Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներ Լեռնային Ղարաբաղում չկան: Եվ մեկ անգամ հայտարարում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
«Սեպտեմբերի 24-ին Ադրբեջանի ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ, ինչպես նաև Ադրբեջանի պաշտոնական այլ հաղորդագրություններում, շարունակում է շրջանառվել Լեռնային Ղարաբաղում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների առկայության մասին կեղծ պնդումը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներ Լեռնային Ղարաբաղում չկան:
Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը բազմիցս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ՀՀ զորք ունի, ինչը բազմիցս հերքվել է ՀՀ ՊՆ–ի կողմից։
Հավելենք, որ սեպտեմբերի 22–ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաբաժանումները հանձնել են զինամթերքը ՌԴ խաղաղապահներին։