ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Գյումրի–Երևան ճանապարհին օգոստոսի 14-ին ողբերգական ավտովթարից մահացած արցախցի ուսանող Հելեն Դադայանին կհուղարկավորեն Երևանում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին «Եվրասիա» համալսարանի լրատվության բաժնից։
Արդեն 1 ամսից ավելի էր` Հելենի աճյունը Գորիսի դիահերձարանում էր, ադրբեջանական կողմը թույլ չէր տալիս աճյունն անցկացնել Լաչինի միջանցքով և հուղարկավորել հայրենի գյուղում` Ճարտարում։
Ուստի ընտանիքը որոշում է կայացրել Հելենին կուղարկավորել Երևանում։ Նրա հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին` ժամը 18-ին, Թբիլիսյան խճուղի 29/10 հասցեում` «Անգել» սգո սրահում, իսկ հուղարկավորությունը սեպտեմբերի 28-ին՝ ժամը 1-ին, Դավիթաշենի գերեզմանատանը։