Արմեն Գրիգորյանը մեկնում է Բրյուսել. նա կհանդիպի նաև Հիքմեթ Հաջիևի հետ

Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը Բրյուսելում. Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել: Տեղեկությունը հայտնում է ԱԽՔ մամուլի ծառայությունը։
«Բելգիայի մայրաքաղաքում սեպտեմբերի 26-ին նախատեսվում է ԱԽ քարտուղարի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի խորհրդականների ու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմենթ Հաջիևի հետ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նրանք նախապատրաստելու են հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված առաջնորդների հանդիպումը:
Հիշեցնենք, որ մայիսի 14–ին Բրյուսելում կայացած Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտնել, որ ևս մեկ հանդիպում նախատեսված է հոկտեմբերի 5–ին Իսպանիայի Գրանադա քաղաքում:
2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում, Քիշնևում։