ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ երկրի բոլոր քաղաքացիները ստիպված կլինեն վճարել դրա համար, եթե Հանրապետական կուսակցության անդամները դաշնային կառավարության աշխատանքի կանգ թույլ տան։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ընդամենը մի քանի ամիս առաջ իմ և խոսնակի միջև տեղի ունեցած երկարատև բանակցություններից հետո պետական ծախսերի մակարդակ էր համաձայնեցվել, ծախսեր, որոնք թույլ կտան ապահովել երկրի առաջնահերթությունները ներքին քաղաքականության և ազգային անվտանգության մեջ` միևնույն ժամանակ 1 տրիլիոն դոլարով նվազեցնելով դեֆիցիտը հաջորդ տասնամյակի ընթացքում։ Այժմ արմատական տրամադրություն ունեցող հանրապետականների մի խումբ չի ցանկանում կատարել պայմանավորվածությունների պայմանները, և Ամերիկայում բոլորը ստիպված կլինեն վճարել դրա համար», – ասել է Բայդենը կոնգրեսի սևամորթ խմբակցության հիմնադրամի առաջ իր ելությում, որը հեռարձակվել է Սպիտակ տան Youtube ալիքում։
ԱՄՆ նախագահը նշել է, որ կառավարության աշխատանքի դադարեցումը կազդի ամեն ինչ վրա` սկսած պարենային անվտանգությունից և վերջացրած ուռուցքաբանական հետազոտություններից։
«Ժամանակն է, որ հանրապետականներն անեն այն աշխատանքը, որի համար նրանց ընտրել են Ամերիկայում», – հավելել է Բայդենը։
Երկրի պաշտպանական բյուջե Ուկրաինայի համար հատկացված միջոցների ներառումը կտրուկ դիմակայություն է առաջացնում կոնգրեսի ներկայացուցիչների պալատի մի շարք անդամների մոտ և խոչընդոտ է դառնում դրա ընդունման համար։
Այսպես, կոնգրեսական Մարջորի Թեյլոր Գրինն ավելի վաղ հայտարարել էր, որ ինքը դեմ է քվեարկելու կարճաժամկետ կամ լիարժեք բյուջեի ընդունման դեմ այնքան ժամանակ, քանի դեռ այն Ուկրաինայի համար է հատկացումներ է ներառելու։
Հերթական «շաթդաունից» խուսափելու համար կոնգրեսը պետք է ընդունի երկրի լիարժեք կամ կարճաժամկետ բյուջեն մինչև ընթացիկ ֆինանսական տարվա վերջ, որն ավարտվում է հոկտեմբերի 1-ին։