Թուրքիայի հարավ-արևելքում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Երկրաշարժի օջախը գտնվել է 8,48 կմ խորության վրա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ղահրամանմարաշ նահանգում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է Տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը (AFAD):
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 11:22-ին (Երևանի ժամանակով` 12:22-ին) Գյոքսունի շրջանում:
Երկրաշարժի օջախը գտնվել է 8,48 կմ խորության վրա:
Հիշեցնենք` 2023 թվականի փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում երկրաշարժ էր տեղի ունեցել, որն ավերածությունների էր հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ էր գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 10-11 բալ: Երկրաշարժերի զոհ էր դարձել ավելի քան 50 հազար մարդ։