Լևոն Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել

Լևոն Քոչարյան
Փաստաբանի խոսքով` ամեն ապօրինություն արձագանք է ստանալու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն` Լևոն Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով ներկայացված հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Ամեն ապօրինություն ստանալու է արձագանք»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։
Երեկ առավոտից Երևանի տարբեր վարչական շրջաններում քաղաքացիները անհնազանդության ակցիաներ էին իրականացնում։ Կարմիրբերետավորներն Ամիրյան փողոցից բերման ենթարկեցին ցուցարարների մի մասին։ Նրանց թվում էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը։
Լրատվամիջոցների ֆիքսած կադրերում երևում է, որ ոստիկանները Լևոն Քոչարյանին բերման ենթարկելիս մեքենայի մեջ ուժեղ հարվածներ են հասցնում նրան։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Լևոն Քոչարյանին տեղափոխել են «Նաիրի» ԲԿ։ Նրա մոտ ախտորոշվել է փակ գանգուղեղային վնասվածք` ուղեղի ցնցում:
Լևոն Քոչարյանին ձերբակալելու որոշում է կայացվել 4 կարմիրբերետավորի ծեծելու մեղադրանքով