Լավրովը ՄԱԿ-ի ամբիոնից կոչ է արել թույլ չտալ, որ մարդկությունը դեպի մեծ պատերազմ գլորվի

Սերգեյ Լավրով
ՌԴ արտգործնախարարի խոսքով` մարդկությունը կրկին հայտնվել է ճամփաբաժանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և կոչ է արել թույլ չտալ, որ մարդկությունը դեպի մեծ պատերազմ գլորվի։

«Այսօր մարդկությունը կրկին, ինչպես շատ անգամներ, հայտնվել է ճամփաբաժանին։ Մեզանից է կախված պատմության զարգացումը։ Ընդհանուր շահերից է բխում, որ մեծ պատերազմ թույլ չտանք և նախորդ սերունդների ստեղծած միջազգային համագործակցության մեխանիզմները վերջնականապես չփլուզվեն», - ասել է նախարարը։

Լավրովը նաև հիշեցրել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի նախաձեռնության մասին, այն է`2024 թվականին «Ապագայի գագաթնաժողով» անցկացնել:
Նա ընդգծել է` այս նախաձեռնության հաջողությունը կարող է ապահովվել բացառապես բոլոր անդամ երկրների շահերի ազնիվ հավասարակշռության ձևավորման միջոցով՝ պահպանելով կազմակերպության միջկառավարական բնույթը։
Վաշինգտոնն ու Բրյուսելը ապակայունացում են բերում Հարավային Կովկաս․ Լավրով
Լավրովի խոսքով` ի լրումն Եվրոպայում աշխարհաքաղաքական լարվածության արդեն իսկ շիկացած օջախի, Արևմուտքի ջանքերը` ուղղված Ռուսաստանի ու Չինաստանի դեմ, ինչպես նաև Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի շուրջ ձևավորված տարածաշրջանային ճարտարապետության փլուզմանը, նոր ռիսկեր են ծնում։
Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը