Դոնբասը կրկին գնդակոծվել է. չորս վիրավոր կա

Դոնբասում վնասված տուն. արխիվային լուսանկար
Ուկրաինական զորքերը մեկ օրում երեք անգամ կրակ են բացել ԼԺՀ–ի բնակավայրերի ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում մեկ օրում չորս մարդ է վիրավորվել Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծությունների հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ԼԺՀ ռազմական պարետատանը:
«Ուկրաինայի զինված ուժերը ԼԺՀ–ի տարածքը գնդակոծել են սեպտեմբերի 22-ին»,– ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ ուկրաինացի ուժայինները մեկ օրում երեք անգամ կրակ են բացել ԼԺՀ-ի բնակավայրերի ուղղությամբ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
ՌԴ ԶՈւ–ն հարված է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերության առանցքային ձեռնարկություններին