ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պետական պահպանության ծառայությանը լրացուցիչ 267 400 000 դրամ կհատկացվի։
Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում` առանց զեկուցման ու քննարկման։
Գործադրի կայքում հրապարակված նախագծում որոշումը հիմնավորվում է պետական պահպանության ծառայության «բնականոն գործունեության ապահովելու» և «որակյալ կադրերի արտահոսքը կանխելու» անհրաժեշտությամբ։
Նախագծում հիշեցվում է նաև, որ ծառայությունն իրականացնում է պետական պահպանության օբյեկտների, դրանց մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերի` շենքերի, շինությունների, տրանսպորտային միջոցների անվտանգության ապահովումը:
Պահանջվող գումարը հատկացվելու է ՀՀ պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից։