Նարեկ Մալյանը 2 ամսով կալանավորվել է

Այս տարվա հունիսի 30–ին Նարեկ Մալյանին արդարացրեց Չաուշեսկուի գնդակահարությունը բեմադրելու գործով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը 2 ամսով կալանավորվել է։ Տեղեկությունը «ֆեյսբուքի» իր էջում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Մալյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 20–ին, ՀՀ քրեական օրենսգրքի 329–րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը կատարելու համար
Հիշեցնենք` ավելի վաղ «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումը բեմադրելու համար Մալյանին մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 226.2 հոդվածով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը)։
Այս տարվա հունիսի 30–ին Նարեկ Մալյանին արդարացրեց Չաուշեսկուի գնդակահարությունը բեմադրելու գործով։