Հայաստանի Հանրապետության դեմ հիբրիդային պատերազմ է. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը. Արխիվային լուսանկար
Կառավարության ղեկավարի խոսքով` ինչ-որ բան, որ ասում ենք, պետք է մի քանի անգամ չափենք, ստուգենք, հետո նոր հրապարակենք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Տեղեկատվական դաշտում Հայաստանի Հանրապետության դեմ հիբրիդային պատերազմ է։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այս առումով, ըստ վարչապետի, կառավարությունը պետք է ավելի ուշադիր լինի և հանրության հետ հաղորդակցությունն առավել ակտիվ պահի։
«Շատ կարևոր է պահել պաշտոնական տեղեկատվության վստահելիությունը։ Ինչ-որ բան, որ մենք ասում ենք, պետք է մի քանի անգամ չափենք, ստուգենք, վերստուգենք, հետո նոր հրապարակենք»,– ասաց նա։
Վարչապետի կարծիքով` էմոցիոնալ այս իրավիճակում ցանկացած նեգատիվ տեղեկատվություն կարող է նեգատիվ ազդեցություն ունենալ նաև իրադրության ու որոշումների կայացման վրա։ Այդ իսկ պատճառով` Նիկոլ Փաշինյանը հորդորում է իրադրությունը գնահատել ճշտված լուրերի հիման վրա։