Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Երևանում քաղաքացին շիշը նետել է ոստիկանի ուղղությամբ ու փախել. նա ձերբակալվել է

Պարզվել է, որ նշված անձը Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի բնակիչ է։ Իրավապահների կողմից նա հայտնաբերվել է և տեղափոխվել ոստիկանության բաժին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Քրեական վարույթ է նախաձեռնվել Երևանում անհնազանդության ակցիաների մասնակից ևս մեկ քաղաքացու նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նա ՀՀ կառավարության շենքի մոտ այսօր` կեսօրին մոտ, ձեռքին եղած շիշը նետել է ոստիկանների ուղղությամբ և դիմել փախուստի:
Պարզվել է, որ նշված անձը Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի բնակիչ է։ Իրավապահների կողմից նա հայտնաբերվել է և տեղափոխվել ոստիկանության բաժին: Քաղաքացին ձերբակալվել է։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։