Չինաստանն ու Սիրիան ռազմավարական գործընկերություն են հաստատել. ԶԼՄ

Սիրիայի և Չինաստանի դրոշները
Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադն ավելի վաղ այցով Չինաստան էր ժամանել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Երկու երկրների առաջնորդների հանդիպման արդյունքներով Չինաստանն ու Սիրիան ռազմավարական գործընկերություն են հաստատել։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։

«ՉԺՀ–ի նախագահ Սի Ծինփինն ու նրա սիրիացի գործընկեր Բաշար Ասադը սեպտեմբերի 22–ին համատեղ հայտարարեցին չինա-սիրիական ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Սեպտեմբերի 21–ին Ասադը ժամանել էր Խանչժոու քաղաք, որտեղից մեկնարկել էր Չինաստան նրա այցը նախագահ Սի Ծինփինի հրավերով։
Ավելի վաղ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը հայտնել էր, որ Ասադը Խանչժոուում կմասնակցի XIX Ասիական խաղերի բացման արարողությանը։