ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգում դեղորայքի հումանիտար մատակարարումների վերաբերյալ տվյալներ կհրապարակի։ Որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստում։
«Արմեդ» համակարգում կհրապարակվեն միջազգային և տեղի կազմակերպություններից ստացվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների, դրանց ծավալների, արտադրողների, ինչպես նաև այդ օգնության շահառուների վերաբերյալ տվյալներ։ Կնշվի նաև ստացվող ապրանքների պիտանելիության ժամկետը։
Տվյալները հասանելի կլինեն ոչ միայն հատուկ կազմակերպություններին, այլև օգտատերերին։