Անդրանիկ Թևանյանն ազատ է արձակվել. քիչ առաջ նա դուրս եկավ քննչական կոմիտեից

Անդրանիկ Թևանյանը քննչականի մոտ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի–Sputnik. «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանն ազատ է արձակվել։ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը տեսանյութ է հրապարակել սոցցանցի իր էջում` հայտնելով այդ մասին։
«Առավոտյան ինձ ապօրինի բերման ենթարկեցին, զրկեցին ազատությունից առանց որևէ իրավական կոնկրետ պահանջ ներկայացնելու։ Հետո պարզվեց, որ կեղծ զեկուցագրով են ինձ բերման ենթարկում, իբր ոստիկանի օրինական պահանջը չեմ կատարել։ Ինձ ուղեկցեցին ՔԿ` չնշելով, թե ես ինչ կարգավիճակ ունեմ»,–ասաց Թևանյանը։
Նրա փաստաբան Վահան Հովհաննիսյանն էլ իր հերթին նշեց, որ Թևանյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակում` զանգվածային անկարգությունների վերաբերյալ գործի շրջանակներում։
«Այսօր երկու միջնորդություն ենք ներկայացրել դատարան, առաջինը, որ Թևանյանի նկատմամբ նշանակվի դատաբժշկական փորձաքննություն և երկրորդ, որ նա ստանա տուժողի կարգավիճակ»,–ասաց փաստաբանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որվաղ առավոտից բազմաթիվ քաղաքացիներ անհնազանդության ակցիաներ են իրականացնում Երևանի փողոցներում։ Սարյան փողոցից բերման էին ենթարկել նաև «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանին։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։
ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը երեկ հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ի առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել։ Այն պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան (Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար), Ավետիք Չալաբյան («ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր), Անդրանիկ Թևանյան («Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար), Իշխան Սաղաթելյան («Հայաստան» խմբակցության պատգամավոր)։
Լևոն Քոչարյանը դաժան ծեծի է ենթարկվել, նրան հոսպիտալացնում են