«Սա թուրքի տեղ չէ». զոհվածների ծնողները ՔՊ–ականներին թույլ չտվեցին մտնել Եռաբլուր

Չնայած նրան, որ ոստիկանները փորձում էին իրավիճակը կարգավորել, զոհվածների հարազատներից մեկը հարվածեց ՔՊ–ական պատգամավորի դեմքին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Անխախության տոնի առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոն եկած ՔՊ–ականների և 44–օրյա պատերազմում զոհվածների ծնողների ու հարազատների միջև բախում տեղի ունեցավ։
Եռաբլուրում բռնության ենթարկված զոհվածների ծնողները կրկին ՔԿ–ում են. առերեսում է լինելու
Ծնողները ՔՊ–ական պատգամավորներին` այդ թվում Հովիկ Աղազարյանին և Հակոբ Ասլանյանին, թույլ չտվեցին մտնել Եռաբլուր։
«Գնացե՛ք էստեղից, թուրք դավաճաններ։ Սա սրբավայր է, թուրքի տեղի չէ»,–բղավում էին ծնողները։
Չնայած նրան, որ ոստիկանները փորձում էին իրավիճակը կարգավորել, զոհվածների հարազատներից մեկը հարվածեց Աղազարյանի դեմքին։
Ոստիկաններին հաջողվեց Եռաբլուրից հեռացնել ՔՊ–ականներին։
Հիշեցնենք, որ 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, ըստ որի՝ Հայկական ԽՍՀ-ին փոխարինվեց անկախ Հայաստանի Հանրապետության։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրաքվեի ժամանակ 2 միլիոն 56 հազար 758 մարդկանց 99 տոկոսը քվեարկեց ԽՍՀՄ-ից Հայաստանի դուրս գալու օգտին, որից հետո սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Հայաստանի անկախության օր։