Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

ԼՂ–ում ՌԴ խաղաղապահների մահվան հետ կապված` Ադրբեջանում արդեն կասկածյալներ կան

Ադրբեջանի ԶՈւ կորպուսի հրամանատարը հեռացվել է ծառայությունից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մահվան մեջ կասկածվողներին բերման են ենթարկել։ Այս մասին հայտնել է ՌԴ իրավապահ մարմիններից մեկի հավաստի աղբյուրը։
«Առաջին կասկածյալներն արդեն բերման են ենթարկվել»,- ասել է նա։
ՊՆ–ի աղբյուրը հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈւ կորպուսի հրամանատարը, որի ենթակաները մեղավոր են Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների սպանության համար, հեռացվել է ծառայությունից։
Նշենք, որ սեպտեմբերի 20-ին ՌԴ ՊՆ–ն հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի Ճանկաթաղ բնակավայրի շրջանում ՌԴ խաղաղապահներին տեղափոխող մեքենա է գնդակոծության ենթարկվել, ինչի հետևանքով ավտոմեքենայում գտնվող ռուս զինծառայողները մահացել են։
Ավելի ուշ պարզ դարձավ, որ զոհված 5 խաղաղապահների թվում է եղել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարի տեղակալ, առաջին կարգի կապիտան 52-ամյա Իվան Կովգանը։
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ հրադադարի հայտարարումից առաջ, ադրբեջանական զինուժը խոցել էր ռուսական ուղղաթիռ, երկու օդաչուները զոհվել էին, երրորդին հաջողվել էր ողջ մնալ։